Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ճեղքո՞ւմ

Ճեղքո՞ւմ
29.07.2016 | 00:44

Խորենացու փողոցը «կլլեց» նաև անչափ կարևոր տեղեկատվությունը, որն այլ պարագայում կդառնար օրվա թոփը. Հայաստանն ու Իրանը էներգետիկ ոլորտում բավականին լուրջ առաջընթաց են արձանագրել: Ըստ իրանական «Իսնա» և «Իռնա» լրատվական գործակալությունների` Իրանում գտնվող ՀՀ էներգետիկայի նախարար Լևոն Յոլյանը և Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն համաձայնագիր են ստորագրել, ըստ որի` Հայաստանին մատակարարվելիք 1 միլիոն խորանարդ մետր գազի ծավալները կդառնան 3 միլիոն խորանարդ: Բացի այդ, Լևոն Յոլյանի հետ բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանը դարձնելու տրանզիտ ուղի` իրանական գազը Վրաստան տեղափոխելու համար:


Ի դեպ, մինչ կանցնենք «Իռնայի» մյուս տեղեկատվությանը, նկատենք, որ այս փուլում, երբ Խորենացու փողոցում ընթանում է, այսպես ասած, «տարածաշրջանի համար պայքարը», այս տեղեկատվությունը հայաստանյան էներգետիկ այլընտրանքի մասով գուցե ոչ որոշիչ, այնուհանդերձ, բավականին «դիտարժան» է:


Առաջ անցնելով էլ տեղեկացնենք, որ Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն տեղեկացրել է նաև, որ ՀՀ էներգետիկայի նախարարի առաջարկով ստեղծվելու է մի նոր համատեղ ընկերություն, որը կզբաղվի հայաստանյան և իրանական էներգետիկ-գազային ծրագրերով, այդ թվում՝ տարանցիկ` այլ երկրներ գազի տրանզիտի հարցերով:
Մնում է տեսնենք` Ռուսաստանն ինչ կարծիքի է:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4211

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ